Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ։

Այս մասին տեղեկությունը տարածվել է Telegram-ում Կառավարության ալիքով։

Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել, որ Ադրբեջանը Սյունիքի ուղղությամբ՝ Իշխանասարի մոտակայքում մոտ 3 կմ առաջ է եկել՝ մտնելով ՀՀ տարածք։

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ «Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ»,-նշված էր ՊՆ հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել