Գիտե՞ք ոնց, իրենք որ եկել-անցել են մեր պետական սահմանը, դրանք ստորաբաժանումներ են, բայց իրենց վերադասը պետք է ասի, որ հետ քաշվեն, զինվորական են: Իրենք էլ մի հատ քարտեզ են վերցրել, էդ քարտեզով ուզում են ապացուցել, որ դա իրենց տարածքն է, բայց մերն է, էլի, իրոք մերն է դա: Հիմա խնդիրը նրա մեջ է, որ բանակցության փուլում ապացուցենք, որ դա ոչ թե իրենցն է, այլ մերը: ԱԱԾ-ն, այդ ուղղության հրամանատարը հակառակորդի հետ պետք է հանդիպեն, որ ճշտեն, որից հետո զորքերը հետ քաշեն իրենց տեղը:
Սա հատված է Սյունիքի մարզպետի` ՀԺ֊ին տված հարցազրույցից։
Թշնամին հանգիստ մտել է ՀՀ սուվերեն տարածք, ու մենք պետք ա ապացուցենք, որ դա մեր տարածքն ա, որ բալքիմ հետ գնան։
Նույն մարզպետը ժամեր առաջ ասել էր` մոլորվել են, մտել։
Սա է մեր պետության վիճակը` անտեր, իրարամերժ, կռուտիտի մակարդակի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել