Ընդհուպ մինչև վերջերս Չինաստանում գտնվող Մու-Ուս անապատում կյանք գոյություն չուներ։ Սակայն այսօր այն այլևս անճանաչելի է. սաղարթախիտ ծառերն ու թփերը ամբողջովին փոխարինել են անապատի ավազին։ Տարածքը փոքր չէ՝ 24,000 քկմ։ Իհարկե, անապատն ինքնուրույն անտառի վերածվել չէր կարող. այս ամենը մարդու ձեռքի գործ է։

Իշխանությունները երկար տարիներ փորձում էին ադյունավետ լուծում գտնել՝ տարածքի անապատացումը կանխելու համար։ Հրաշալի տարբերակ էր թվում կանաչապատումը, որն այնքան էլ հեշտ չէր։ Անապատում սերմեր ցանելու համար շատ ջուր էր հարկավոր, ինչը տարածքում առկա չէր։

Մասնագետներն ընտրեցին հատուկ ծառատեսակներ, որոնք հարմարվում են տաք կլիմային և ջրի դեֆիցիտին։ Խնդրի մասշտաբային լուծումը տևեց 60 տարի։ Մասնակցություն ունեցան ոչ միայն իշխանությունները, այլև հասարակ բնակիչները։ Այժմ անտառային տարածքը զբաղեցնում է 70,000 հեկտար տարածք։ Անապատի 93%-ը փոխակերպվեց անտառի։ Անգամ ստեղծվեց ազգային արգելոց, որտեղ այցելում են զբոսաշրջիկները։

Ոռոգման ջուր վերցնում են համեմատաբար մոտակայքում գտնվող Խուանխե գետից։ Համակարգը գործում է. սերմերը ցանվել են և վերածվել ծառերի ու թփերի։

Անապատ-անտառը հնէաբաններին ևս շատ է ուրախացրել։ Կանաչապատման տարիներին աշխատողները բազմաթիվ անգամներ հետաքրքրական գտածոներ են հայտնաբերել։ Օրինակ՝ մ.թ.ա. III դարին թվագրվող գերեզմաններ, մաքուր ոսկի, զարդեր և այլ առարկաներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել