Բոլորն են ձիերին սիրում, սական քչերն են տեղյակ, որ մոլորակի վրա այս կենդանու հսկայական առանձնյակներ գոյություն ունեն։

Բրաբանսոն կոչվող ձիերին այլ կերպ անվանում են բելգիական ծանրաքաշ ձի։ Այս ցեղատեսակն ստեղծվել է 19-րդ դարի վերջում։ Նոր տեսակի ծնողները ֆլամանդյան և արդենյան ցեղատեսակներն էին։ Դրանց խաչասերման արդյունքոմ ստեղծվեցին մոլորակի ամենախոշոր ձիերը, որոնք ակտիվորեն կիրառվում են գյուղատնտեսության ոլորտում։

Նրանք առանձնանում են մեծ քաշով և արտահայտված մկանային համակարգով, տերերին նվիրվածությամբ։ Սրանք իրական ուղեկիցներն են, որոնց միջին հասակը կազմում է 173 սմ, իսկ քաշը՝ 900 կգ։ Լինում են նաև բացառություններ։

Նման բացառություններից մեկն էլ Մեծ Ջեյք անունով որձ ձին էր, որն այսօրվա դրությամբ համարվում է ամենախոշոր և բարձրահասակ ձին։ Կենդանու հասակը 210 սմ է, քաշը՝ 1133 կգ։

Հսկան լույս աշխարհ է եկել 2001 թ. Նեբրասկայում։ Ծննդյան պահին արդեն պարզ էր, որ ձին շատ խոշոր է լինելու, քանի որ երկու անգամ ավելի մեծ էր մյուս նորածին ձիերից։ Ներկայումս կենդանին գտնվում է Վիսքոնսին նահանգում՝ Ջերի Գիլբերթի հսկողության ներքո։ Տղամարդը պատմում է, որ երբ անցորդները տեսնում են փողոցում ձիուն, ապշում են զարմանքից։

2010 թ. պաշտոնապես Ջեյքի չափումնե կատարեցին Գինեսի ռեկորդների գրքի հատուկ ներկայացուցիչները։ Ձին ռեկորդակիր դարձավ՝ անցնելով նախկին ռեկորդակիր Բրուքլին Սուպրիմից։ Վերջինիս հասակը 198 սմ էր։

Չնայած տեսքին՝ Մեծ Ջեյքը սիրալիր կենդանի է, սիրում է շփվել մարդկանց հետ և խաղալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել