Armeniasputnik.am-ը գրում է.

Որոշ կանանց, անկախ նրանց լավ արտաքինից և կրթությունից, տղամարդիկ չեն շտապում ամուսնության առաջարկ անել։ Sputnik Արմենիան ներկայացնում է հակառակ սեռին վանող կանանց ամենատարածված  կատեգորիաները մասնագետների կարծիքով։

«Ո՞ր կանանց հետ չեն ամուսնանում». այս հարցումն արդեն երկար տարիներ է՝ որոնողական համակարգերի թոփերում է։ Այս փաստն ակնհայտորեն վկայում է, որ խնդիրը բավական արդիական է։

Մի շարք հոգեբանների կարծիքով` ամեն ինչ կանանց ձեռքերում է, և գեղեցիկ սեռի յուրաքանչյուր ներկայացուցիչ կարող է ընտանիք կազմել։ Կարևոր է միայն հասկանալ, թե ինչն է խանգարում ամուսնանալ և աշխատել դրա վրա։

Աշխատամոլներ

Կարիերայով չափից շատ տարվելը կարող է լուրջ խոչընդոտ լինել անձնական կյանքը դասավորելու հարցում։ Այն կինը, որ սպառում է իրեն աշխատավայրում և ողջ էներգիան տալիս է աշխատանքին, հարաբերությունների համար ուժ ու ժամանակ այլևս չի ունենում։ Բացի այդ, ծանոթանալու և ժամադրության գնալու պարզապես ժամանակ չկա։ Զարմանալի չէ, որ լավագույն տարիները նվիրելով աշխատանքային կարիերայում առաջընթաց ունենալուն՝ նա արդյունքում միայնակ է մնում։

Սկանդալների վարպետ

Կոնֆլիկտային զուգընկերը կարող է հետաքրքիր լինել, հավանաբար, հարաբերությունների միայն սկզբնական շրջանում։  Ընտանիքի և ամուսնության համար տղամարդը հանգիստ և կանխատեսելի կին կընտրի։ Չէ՞ որ վաղ թե ուշ յուրաքանչյուրը ցանկանում է խաղաղ երջանկություն  վայելել. հարմարավետ տուն, համեղ կերակուր և որ ծանր աշխատանքային օրվա վերջում նրա «ուղեղը ոչ ոք չսղոցի»։

«Ամբողջ կյանքի համար հովանավոր եմ փնտրում»

Մասնագետների կարծիքով, նման կանայք, նույնիսկ գեղեցիկ արտաքինով, կարող են հովանավոր գտնել, սակայն միայն որոշ ժամանակով։ Տղամարդիկ ևս սիրո և ուշադրության կարիք ունեն, ոչ ոքի դուր չի գա հավելում լինել բանկային հաշվին։

«Ես ոչ ոքի պետք չեմ»

Նման ինքնագնահատականով հազիվ թե հնարավոր լինի ամուսնանալ։ Բայց իրատեսական է բռնակալի հանդիպելը, որը նրան կարհամարհի ողջ կյանքում` այն դժոխքի վերածելով։ Պետք է հիշել, որ մշտապես անինքնավստահ լինելը սկսում է նյարդայնացնել նույնիսկ ամենահամբերատարներին։ Եթե ներքուստ դուք վստահ եք, որ ոչ ոքի պետք չեք, տղամարդը չի կարող ձեր մեջ զուգընկեր կամ ընտանեկան կյանքի ուղեկից տեսնել։

«Կիսաշրջազգեստով տղամարդ»

Նման կանայք միշտ ձգտում են ամեն ինչ վերահսկել։ Նրա համար կարևոր է միաժամանակ և՛ ամուսին, և՛ կին լինելը։ Նա կյանքի ընկերոջը աշխատանք է փնտրում, իր կարծիքը փաթաթում նրա վզին, «առաջիկա հնգամյակի» համար տարբեր սցենարներ գծում։ Կյանքի նման սցենարը հարմար կլինի ոչ բոլորին։ Այդպիսի կանայք անգիտակցաբար իրենց կողակիցներին թերարժեք են դարձնում, իսկ հետո զարմանում, թե ինչու են նրանք «այդքան թույլ»։

Մոխրոտի համախտանիշ

Աղջիկներից շատերը տարիներ են կորցնում իրենց արքայազնին փնտրելով` չէ՞ որ «չարքայազնի» նրանք համաձայն չեն։ Սակայն բարձր պահանջները թեկնածուներից շատերին վանում են։ Բացի այդ, պետք է հիշել, որ «արքայազնին» նաև համապատասխանել է պետք։

«Ինձ բոլորը պարտական են»

Ցանկացած հարաբերություններում անհրաժեշտ է հավասարակշռություն պահպանել  «տալ–վերցնել»-ու միջև։ Նման կանայք հոլիվուդյան ֆիլմեր դիտելով` կարծում են, թե բոլորն իրենց պարտական են։ Որպես կանոն, նրանք լավ հետևում են իրենց արտաքինին` ուղեղներում միայն գեղեցկության սրահներն ու խանութներն են։ Իհարկե, տղամարդիկ սիրում են գեղեցիկ և խնամված կանանց, բայց ամեն ինչ լավ է չափի մեջ, նախազգուշացնում են հոգեբանները։

Հավերժ աղջնակ

Նման կանայք միշտ սավառնում են երկնքում, նվնվում, երազում անիրականանալիի մասին, տառապում «Փիթեր Փենի համախտանիշով», նրանց համար պատասխանատվությունը (հատկապես` երեխաները) ծանր բեռ է։

Սարկաստիկ և մշտապես դժգոհ

Այս կատեգորիայի կանայք ցանկացած հարմար պահի ձեզ ցույց կտան ձեր տեղը։ Դուք կիմանաք, թե ինչ ընտանիքից եք դուրս եկել, ով եք եղել նախքան նրա հետ ծանոթանալը, թե ինչ վատ հայր եք, ամուսին ու մարդ։ Ամեն անգամ սրտի նման տիրուհին կփորձի ձեզ նվաստացնել և արժեզրկել ձեր հաջողությունները։ Տղամարդիկ սիրում են, բայց երբ սահմաններն անցնում են, նրանք սեփական արժանապատվության ոտնահարում չեն հանդուրժի։  Տղամարդիկ ընտրում են կարեկից, գնահատող, զգայուն կանանց։

«Ամեն գնով ամուսնանալ եմ ուզում»

Եվ վերջապես, ամուսնության գաղափարի վրա կենտրոնացած կանայք։  Ամուսնանալու մոլուցքը նման կանանց ճակատին է գրված։ Ով պատահի՝ միայն թե ամուսնանան։ Տղամարդկանց պարզապես վախեցնում է նման  ճնշումը, և նրանք արագ փախչում են։

Բացի այդ, վաղուց է հայտնի. որքան մեծ է որևէ բանի ցանկությունը, այդքան փոքր են ցանկալին ստանալու շանսերը։  Աստիճանաբար այն դառնում է մոլուցք, կպչուն գաղափար, սակայն կյանքը համառորեն չի տալիս մեզ այն, ինչ այդքան ցանկանում ենք։  Նման դեպքերում հոգեբանները խորհուրդ են տալիս «բաց թողնել իրավիճակը»։



Read more: https://armeniasputnik.am/society/20210512/27508421/vor-kananc-het-chen-amusnanum-bacatrum-en-hogebanner.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել