Ջրվեժի եւ Չարբախի ավտոպարկերում ավտոբուսների եւ երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք բողոքում են, որ արդեն տեւական ժամանակ իրենց վառելիք չի տրամադրվում: Մեկ ամիս է, նման խնդիր ունեն եւ որոշել են իրենց ձայնը բարձրացնել:

Վարորդները նշում են, որ իրենց վառելիք մատակարարող ընկերությունը CPS-ն է, եւ ինչ այդ ընկերությունը հայտնվել է, իրենց մատակարարումը շատ վատ է իրականացվում:

Բողոքն ուղղված է CPS ընկերության եւ Երեւանի քաղաքապետարանի դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել