Ըստ շրջանառվող լուրերի` ՊԵԿ-ը պատրաստվում է իրականացնել Գյումրու` բազմամիլիարդանոց պետական միջոցներ կլանած նորակառույց մաքսատան աշխատակիցների շեշտակի կրճատումներ։ Ի՞նչ պատահեց, ու՞ր կորան այն սպասումները և ծրագրերը, որոնց մասին ազդարարում էր կառավարությունը`այն է, որ այդ կենտրոնը պետք է սպասարկի արտահանման և ներմուծման աննախադեպ մեծածավալ գործառնություններ։ Փաստորեն ստացվում է, որ ըստ տարբեր գնահատականների` ծախսված 6-10 մլրդ դրամի պետական միջոցները «լցվեցին ջուրը»։ Իսկ այսուհետ, պետությունը հարկատուների միջոցների հաշվին ստիպված է լինելու զգալի միջոցներ ծախսել անգործության մատնված հսկայական շենքի պահպանման համար...։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել