Tert.am-ը գրում է․

Իսրայելական դրոնները հիմա էլ Պաղեստինում են ավերածություններ անում: Տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ, քանդված ենթակառուցվածքներ: Իսրայելն ու իսլամիստական Համաս շարժումն էլի քարը քարի վրա չեն թողնում: Այս մասին «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է Աբրահամ Գասպարյանը։

Գասպարյանը նշել է՝ տիպիկ նույն սցենարն է, ինչ հոկտեմբերին Արցախում՝ ադրբեջանցիների ձեռագրով և իսրայելական արտադրության դրոններով: «Իսրայելն ու Պաղեստինն էլ կռիվ-կռիվ չեն խաղում: Խնդիրը բարդացել է ու եթե միջազգային հանրությունը չկարողանա զսպել վիճակը, հակամարտությունը նորից կթեժանա, կդառնա անկառավարելի: Նախ հասկանանք պաղեստինյան Գազայի անկլավի և իսրայելական պետության միջև նորից ծայր առած պատերազմական գործողությունների տեղանքը: Եթե վիճակը չվերահսկվի, Իսրայելը հնարավոր է այս անգամ մեկընդմիշտ անեքսիայի ենթարկի Գազայի հատվածը, հակառակ փաստին, որ այդպիսի քայլով էսկալացիայի կտանի վիճակն ու տնտեսապես ձեռնտու չի լինի իրեն, բայցև հնարավոր է կրկնի 1967-ի սցենարը, երբ Արևելյան Երուսաղեմը, Հորդանանի Արևմտյան ափը, Եգիպտոսի Սինայի թերակղզին, Սիրիայի Գոլանի բարձունքները միացրեց իրեն և ինքնիշխանությունը տարածեց այդ տարածքների վրա, օրենքով էլ ամրագրեց, թեև միջազգային հայտնի կազմակերպությունները, ՄԱԿ-ից մինչև քաղաքական ծանրակշիռ կառույցներ, տասնյակ բանաձևերով Թել Ավիվին կոչ են արել՝ վերադառնալ ստատուս քվոյին, հետ քաշվել մինչև 1967-ի բնագծերը, սակայն Իսրայելում ոչ ոք բանի տեղ չի դրել միջազգային հանրությանը»,- մանրամասնել է Գասպարյանը:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել