Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Սիթիի» Կիսապաշտպան Ֆերնանդինյոն կարող է մնալ թիմում: Այս մասին հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Հաղորդվում է, որ «քաղաքաբնակները» բանակցություններ են վարում բրազիլացու հետ պայմանագրի երկարացման շուրջ: Նոր պայմանագիրը դեռ ամբողջությամբ չի համաձայնեցվել, բայց «Մանչեսթեր Սիթին» աշխատում է ֆուտբոլիստի գործակալի հետ պայմանագիրը երկարաձգելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Ֆերնանդինյոյի գործող պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ ավարտվում է այս ամռանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել