Քաղաքականությունը մաթեմատիկա է` աշխարհաքաղաքականությունը առավել ևս: Հիմա մեր «մաթեմի» ֆորմուլան հետևյալ տեսքը ունի: Իրանին պետք է Սյունիքով դուրս գալ դեպի Սև ծով, նույնը պետք է Չինաստանին: ԱՄՆ-ի այս վարչակազմն ամեն կերպ սատարում է այս ծրագրին ու շատ մոտ է, Իրանի վրա 40 տարի առաջ կիրառված, պատժամիջոցները հանելուն: Հետևաբար Թուրքիային, Իսրայելին ու Ռուսաստանին դա պետք չի, որովհետև ուժեղ Իրանը էս երեքից ոչ միկին պետք չի, ամեն մեկին իր յուրահատուկ պատճառով: Հետևաբար կա ճամբար, որին պետք ա Սյունիքը կտրել մնացած Հայաստանից, կա ճամբար, որին դա պետք չի: Քանի որ Հայաստանը ՌԴ-ի հետ երկկողմանի համաձայնագիր ունի, ըստ որի ՀՀ տարածքի վրա հարձակումը ՌԴ-ն պարտավոր է դիտարկել որպես սեփական տարածքի վրա հարձակում, ռազմական ագրեսիան կարելի է գրեթե բացառել: Կարան լինեն ռազմական ագրեսիայի բազմաթիվ սպառնալիքներ, բայց բուն ագրեսիային դժվար գործը հասնի: Մնում է միայն ներքաղաքական խժդժությունը, որի արդյունքում Սյունիքը կտարանջատվի Հայաստանից:
Էս ամենի համար առանցքային գործիք է վիժվածքը, քանի որ նա պրակտիկայի վրա ցույց է տվել, որ ամեն ինչի պատրաստ է աթոռին մնալու համար: Պետք էր Արցախը տալ, տվեց, պետք էր գնալ Մեղրի թուք ու մուր ուտել, գնաց: Պետք լինի ավելի խոշոր պառակտիչ գործողությունների մասնակցի՝ կմասնակցի:
Լուծումը հետևաբար վիժվածքին հեռացնելն է: Ցանկալի է ընտրություններից առաջ, քանի որ հետընտրական խժդժությունը ներազգային պառակտման լավագույն հողն է՝ թվերը կնկարեն կասեն հենա Սյունիքը չի ուզում մնացած հայերի պես ապրի:
Հ.Գ. իմ համար դեռևս մշուշոտ է ԱՄՆ դեմոկրատների մոլուցքն ամեն գնով Իրանի վրայից պատժամիջոցները հանել: Կան բազմաթիվ վարկածներ, բայց էս պահին թերևս ամենաիրատեսականը ԱՄՆ դեմոկրատների, Չինաստանի ու Իրանի գաղափարական միանմանություն է: Երեքն էլ փաստացի մարքսիստ են: Պլյուս Աֆղանստանից ու Իրաքից դուրս գալուց ԱՄՆ-ին էս տարածաշրջանում շատ ավելի հուսալի գործընկեր է պետք, քան Էրդողանի Թուրքիան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել