15:31

ՌԴ Կազան քաղաքի վարչակազմի ղեկավար Իլսուր Մեթշինը թիվ 175 դպրոցում տեղի ունեցած հրաձգությունն անվանել է «երեխաների դեմ ուղղված ահաբեկչություն», փոխանցում է ria.ru-ն։

«Սա սարսափելի ողբերգություն է։ Երեխաների դեմ ուղղված ահաբեկչական գործողությունն ամենաստոր բանն է, որ կարելի է պատկերացնել։ Մեր սրտերն այսօր լի են վշտով և կարեկցանքով։ Խորին ցավակցություն եմ հայտնում Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին: Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում», - Instagram-ում գրել է Մեթշինը։

15:18

Կազանի թիվ 175 դպրոցում հրաձգություն իրականացրած Իլնազ Գալյավիևը սովորելիս է եղել տեղի ТИСБИ քոլեջում, սակայն ակադեմիական պարտքի պատճառով նրան մեկ ամիս առաջ հեռացրել էին:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով քոլեջի ներկայացուցչին: Վերջինս հայտնել է, որ Իլնազ Գալյավիևը 4-րդ կուրսի ուսանող էր: 

13:47

Կազանի թիվ 175 դպրոցում անվտանգության համակարգ չի եղել ։ Այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժովի նախագահ Ալեքսանդր Խինշտեյնը։

Նրա խոսքով` դպրոցում անվտանգության համակարգ չի գործել։ Միայն տագնապի ազդանշան է տեղադրված եղել, որը միացված է կենտրոնացված անվտանգության համակարգին։ Այդ իսկ պատճառով առաջինը դեպքի վայր են ժամանել Ռոսգվարդիայի արտագերատեսչական անվտանգության աշխատակիցները։

13:14

Շենքը, որտեղ բնակվելիս է եղել դպրոցում հրաձգություն իրականացնողներից մեկը, տարհանվել է: Բնակարաններում ստուգումներ են իրականացվում:

Շրջանի առողջապահության նախարարության տվյալներով՝ հրաձգությունից հետո հիվանդանոց է տեղափոխվել 21 մարդ. 6 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

13:10

Թաթարստանի իշխանությունները մայիսի 12-ը սգո օր են հայտարարել Կազանի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգությունից հետո: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թաթարսատանի նախագահի մամուլի ծառայության ղեկավարը:

12:45

Կազանի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով շրջանի արտակարգ ծառայություններին: Ավելի վաղ հաղորդվում էր 9 զոհի մասին: Աշակերտներից երկուսը մահացել են՝ երրորդ հարկից ցատկելով:

Միևնույն ժամանակ Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը հայտնել է 7 զոհի մասին՝ 4 տղայի և երեք աղջկա, որոնք բոլորն ութերորդ դասարանի աշակերտներ են եղել: Նրա տվյալներով՝ 16 մարդ է հոսպիտալացվել՝ 12 երեխա, 4 մեծահասակ:

12:37

Հրաձգություն իրականացնողներից մեկի զենքն օրինապես գրանցված է եղել: Այս մասին տեղեկացրել է Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը: Վերջինս հավելել է, որ դպրոցին և հրաձգությունից տուժածների ընտանիքներին կհատկացվի անհրաժեշտ օգնություն:

12:31

Ուժայինները վնասազերծել են Կազանի դպրոցում իրականացված հրաձգության երկրորդ մասնակցին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններին, հարձակվողներից մեկը, որը դպրոցի տարածքում էր մնացել, վերացվել է:

Դպրոցի տարածքում աշխատում են հատուկջոկատայինները:

12:29

Սոցցանցերում հրապարակվում են դպրոցի ներսում արված կադրեր.

ՌԴ Կազան քաղաքի դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել է մանկավարժ և ութ աշակերտ, 4-ը հոսպիտալացվել է, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են տարածաշրջանի արտակարգ ծառայությունից։

Նշվում է, որ անհայտ անձինք կրակ են բացել ուսումնական հաստատությունում, որտեղ նաև պայթյուն է որոտացել: Նախնական տվյալներով՝ կրակել են դեռահասները, նրանցից մեկին ձերբակալել են:

Դեպքի վայր է մեկնել շտապօգնության 21 բրիգադ։ Այնտեղ են մեկնել նաև Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը, առողջապահության նախարար Մարատ Սադիկովը և տարածաշրջանի դատախազ Իլդուս Նաֆիկովը:

Քաղաքի բոլոր ուսումնական հաստատություններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Фото: Максим Богодвид / РИА НовостиПри стрельбе в казанской школе погибло 9 человек | АБНИсточник: число погибших при стрельбе в школе в Казани увеличилось до девяти  - Происшествия - ТАССВ Казани при стрельбе в школе погибли девять человек | News.Ykt.Ru: служба  новостейПри стрельбе в Казани погибли 9 человек | Телеканал "Санкт-Петербург"Девять человек погибли в результате стрельбы в школе в Казани | Новости |  Известия | 11.05.2021Девять человек погибли в результате стрельбы в школе в Казани | Новости |  Известия | 11.05.2021

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել