Armsport.am-ը գրում է.

Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, թե որքան ժամանակով բաց կթողնի «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով վնասվածք էր ստացել կիրակի օրը կայացած «Յուվենտուսի» հետ խաղում (3: 0):

Ըստ Sky Sport Italia-ի, 39-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Տորինոյի» (մայիսի 12) ու «Կալյարիի» (մայիսի 16) հետ առաջիկա հանդիպումները, բայց պատրաստ կլինի խաղալ «Ատալանտայի» հետ (մայիսի 23):

Հիշեցնենք, որ շվեդ աստղը ծնկի հետ կապված խնդիրներ ունի:

Այս մրցաշրջանում Իբրահիմովիչը «Միլանի» կազմում անցկացրել է 27 հանդիպում, խփել 17 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել