Tert.am-ը գրում է.

Antinikol. շարժման գլխավոր նպատակն է այլ կարծիք ունեցողներին, բոլոր «անտինիկոլներին» ասել՝ դուք կաք և շատ եք. այս մասին Armnews-ի եթերում՝ «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց հասարակական- քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը խոսելով #Antinikol. շարժման պատճառների և հետագա քայլերի մասին։

«Մթությունը լույսի բացակայությունն է, երբ լույս չկա՝ մութ է, եթե չկա «անտինիկոլ»-ը, բոլորը «նիկոլական» են, բայց արդյո՞ք բոլորը «նիկոլական» են, նույնիսկ 2018-ին դա այդպես չի եղել, շատ նորմալ ինտելիգենտ մարդիկ որոշել են հեռու մնալ փողոցային վիճակից և լռել են: #Antinikol շարժումը տալիս է երկու ամենակարևոր հարցերի պատասխանները՝ ով է մեղավոր և ինչ անել»,- նշեց նա:

Մալյանը նշեց, որ դիմում է բոլոր այն իրական ընդդիմադիր ուժերին, որոնք պայքարում են՝ կուսակցություններ, ընտրությանը մասնակցող դաշինքներ և այլն, նշելով, որ այս շարժումը ուժեղացնելու է այն մարդկանց, որոնք ցանկանում են պայքարել. «Այս շարժումից մտահոգվելու կարիք չունեն այն մարդիկ, որոնք իրական պայքարի մեջ են և կարող են մտահոգվել այն քաղաքական ուժերն, որոնք պայմանավորվածությունների մեջ մտնելով, «վիրուս»-ի քաղաքական առևտրի մեջ մտնելով, փորձում են իրենց տեղը փախցնել, բայց այդ երկրորդ կատեգորիային սպասվում է տառապալից օրեր: Բայց այն ուժերն, որոնք իրական պայքար են տանում, իրենք մտահոգվելու բան չունեն, մենք հակամարմիններն ենք»:

Հարցին՝ արդյոք մտավախություն չունե՞ք, որ շարժումը կարող է սահմանափակվել զուտ ֆեյսբուքյան գրառումներով և հեշթեգներով, չէ՞որ խնդիրը ֆեյսբուքից դուրս գալն է՝ դեպի իրական կյանք, Մալյանը նշեց, որ կողմնակից է եղել, որ գործեն ֆեյսբուքից դուրս, նա նշեց, որ այս գործունեությունը կազմակերպվելու Ֆեյսբուքից դուրս, բայց լուսաբանվելու է Ֆեյսբուքում:

«Առաջին փուլում պետք է հրապարակայնացնենք մեր տեսակետը, ցույց տալ, որ մենք «անտինիկոլ» ենք: Շատերը ժամանակին մոլորության մեջ են եղել և հիմա կանգնել են աղետի առջև, բոլորն՝ ովքեր ուզում են հանցակից չդառնալ, չշարունակեն խաբված մնալ, պետք է այս հեշթեգի շուրջ հավաքվեն: Սա խարդախների ձեռագիրն է, երբ խարդախը խոստանում է մի բան և սուտ խոստման դիմաց վերցնում է և երբ մարդը գալիս և հարցնում է՝ ի՞նչ եղավ, նա ավելի մեծ խոստում է տալիս և նա ստիպված հավատում է: Սա ստանդարտ քրեական, խարդախի պահվածք է, որը տարածվում է ժողովրդի վրա: Դուք որոշեք ժողովուրդ ջան՝ շարունակո՞ւմ եք խաբվել ու նստել ստի ասեղի վրա, թե՞ դիմում ենք իրավապահ մարմիններ, և շպրտում բանտ»:

Մալյանն ընդգծեց, որ Հայաստանում շարժումը արդեն երեք տարի է գործում է, սակայն այժմ  նոր փուլի արձանագրումն է. «2018-ի իշխանազավթումից շարժումը կա, և սա հերթական փուլի արձանագրումն է: Մենք մտանք հրապարակային փուլ, գտանք մեր հիմնական համախոհներին և «բոյ» ենք տալու»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել