Ներկա պահին Հայաստանի Հանրապետության վարչապետի լիազորությունները ողջ ծավալով իրականացնում է մի մարդ, որին երկու անգամ Ազգային ժողովը չի ցանկացել տեսնել վարչապետի պաշտոնում։ Այսինքն, այդ նույն լիազորություններն ու գործառույթները Ազգային ժողովի մեծամասնության վստահությունը վայելող անձի փոխարեն նույն ծավալով իրականացնում մի մարդ, որին վարչապետի պաշտոնում ընտրել է Ազգային ժողովի 132 պատգամավորներից միայն 1-ը։
Հետաքրքիր է․ գոյություն ունի՞ արդյոք թեկուզ մեկ մարդ, որն այս զավեշտը սահմանադրական, օրինական կամ տրամաբանական է համարում։
Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ իրավապահ մարմինների, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ակադեմիական հաստատությունների, մասնագետների և առանձին քաղաքացիների հանդուրժողական վերաբերմունքն այս ամենի նկատմամբ։
Պետք է ամեն գնով արգելել Նիկոլ Փաշինյանին ապօրինի կերպով իրականացնելու վարչապետի լիազորությունները։
May be a black-and-white image of one or more people
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել