Tert.am-ը գրում է.

40 կիլոմետրանոց Զանգեզուրի միջանցքը, որը մեզ բաժանում է Նախիջևանից, կբացվի: Այս մասին AzTV պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա նշել է՝ այդ միջանցքի բացումը նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության կետերից մեկն է:

«Փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խումբը շատ լուրջ քայլեր է ձեռնարկել այդ հարցի շուրջ։ Վստահաբար կարող եմ ասել՝ երկաթուղային միջանցքը կբացվի։ Ադրբեջանը կկատարի իր բոլոր պարտավորությունները»,- նշել է նա՝ հավելելով, որ ««Ռուսական երկաթուղիներ»-ը Հայաստանի երկաթուղիների սեփականատերերն են, այդ պատճառով Բաքուն այդ հարցն ավելի շատ քննարկում է ռուսական կողմի հետ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել