«Ընտրություններին ընդառաջ, կուսակցաշինության բումը և արդեն իսկ դաշտում գոյություն ունեցող կուսակցությունների համագումարների շքերթը շարունակվում են։ Մայիսի 15-ին համագումար է նշանակել Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»՝ կառավարման նոր խորհուրդ են ընտրելու։ Կուսակցության աղբյուրներից տեղեկացանք, որ անակնկալ դեմքեր կհամալրեն առկա կազմը։

Նույն օրը երեք նորաստեղծ ուժերի հիմնադիր համագումարն է նշանակված՝ «Ձայն», «Ապագայի երկիր», «Արդար Հայաստան»։ Ավելին՝ երկու անգամ հետաձգված ՀԱԿ-ի համագումարը ևս պլանավորել էին մայիսի 15-ին, բայց հետաձգեցին 16-ին։

Ի դեպ, թե՛ ՀԱԿ-ը, թե՛ ԼՀԿ-ն ընտրարշավին մասնակցելու դեպքում պայքարելու են, այսպես կոչված, երրորդ ուժի տեղի համար, այսինքն՝ նախկիններին և ներկաներին մերժողների էլեկտորատի վրա են աշխատելու։ Համագումարներում պաշտոնապես կհայտարարվի ընտրություններին մասնակցել-չմասնակցելու և մասնակցության ձևաչափի մասին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել