Մեր տարածաշրջանում ներկայումս բավական ինտեսիվ տեղի են ունենում որոշակի գործընթացներ, որոնք կրում են աշխարհաքաղաքական բնույթ:
Ակտիվ ընդհանում են արևմուտք-Իրան բանակցությունները, որոնց մեծ հավանականությամբ հանգելու են Իրանի վրա դրված սանկցաների վերացմանը: Դրան զուգահեռ ընդհանում են Արաբա-Իրանական ակտիվ բանկցություններ, որի արդյունքում Իրանը կկարգավորի իր հարաբերությունները նաև Սուննի արաբների հետ: Եվ այս ամենը տեղի է ունենում վերջերս կնքված Չինաստան-Իրան լայնամասշտաբ պայմանագրի ֆոնին!!!
Այս համատեքստում պետք է նշել, որ վերջերս նաև տեղի են ունենում Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին քննարկում-բանակցություններ, որի մաս կարողա կազմել նաև Հայաստանը, որին հետագայում տեսականորեն կարող է միանալ ՌԴ-ն: Սակայն` դրա համար մեզ պետք է կառուցել Հայաստանը-Իրանին Սյունիքով կապող երկաթգիծ: Եվ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող այդ նախագիծը հնարավոր է իրականացնել մոտ 5 տարում, եթե Հայաստանում բնակվող ամեն ընտանիք կարողանա այդ ժամանակահատվածում միջինում մոտավոր 2,5-3 դոլլար (1000-1500 դրամ) գումար օրական խնայել և հատկացնել այդ նպատակին: Եվ դա դեռ չհաշված Հայոց Սփյուռքը և պետական Բյուջեի միջոցները:
Բայց դա հնարավոր կլինի անել միայն մեկ դեպքում` եթե մենք ազգովի ունենանք պետականամետ մտածելակերպ, լինենք ազգ-պետություն, և գիտակցենք, որ ոչ թե մարդը պետք է համարվի բարձրագույն արժեք, այլ ողջ հանրությունը և Պետությունը!
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել