Pastinfo.am-ը գրում է.
Իջևանցին էշով եկել է ԱԺ շենքի մոտ՝ Նիկոլ Փաշինյանին տանելու համար։ Հին հայկական ավանդույթ ունենք՝ դավաճաններին էշի վրա թարս նստացնում են ու քաղաքով պտտացնում, որ բոլորը ճանաչեն, ընդ որում՝ մերկ վիճակում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ շենքի մոտ էշով եկած իջևանցին։
«Սա ակցիա չէ, սա իրականություն է։ Մեր Իլհամիկի հետ եկել ենք մեր գժին, շաշին (շաշ՝ գիժ. բարբառ) տանենք իր տուն։ Ես իջևանցի եմ. Աչաջուր գյուղից եմ, ինքն իմ համագյուղացուն՝ Օնիկ Գասպարյանին, որը շատ մեծ ներդրում ունի, դավաճան է համարում։ Գիժը էլի, կապիտուլյանտը»,- նշեց նա՝ հավելելով, որ արդեն ամաչում է ասել, որ իջևանցի է։
Նյութի աղբյուր՝ https://www.pastinfo.am/hy/news/2021
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել