Tert.am-ը գրում է.

Ուզում եմ՝ պետական պարտքի թեման դիտարկենք հետևյալ տրամաբանության մեջ․ աշխարհն անցել է համավարակի միջով։ Այսօր երկիր կա՞, որ իր պետական և արտաքին պարտքը չի ավելացրել։ Ես հիմա շատ վստահ չասեմ, որ չկա այդպիսի երկիր, բայց շատ դժվար կլինի գտնել այդիսի երկիր։  Այս մասին ԱԺ հատուկ նիստին Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարցին։

«Շատ հաճախ մեզ մեղադրում են արտաքին պարտքը մեծացնելու մեջ, մեղադրողներն այն մարդիկ են, որոնք տարիներ շարունակ ՀՀ-ն հանել են աճուրդի, նրանք այսօր խոսում են հայրենասիրությունից, երկիրը ճգնաժամից հանելու իրենց տեսլականից։ 20 տարի շարունակ մեր երկիրը գրեթե պետական սեփականություն չունի, ովքեր են դրա մեղավորները»,-ասաց պատգամավորը։

Փաշինյանն ընդգծեց՝ պետք է դիտարկել՝ ՀՀ-ն ինչ ցուցանիշով է մուտք գործել 2020 թվական։

«ՀՀ-ն առաջին անգամ հայտարարել է, որ բյուջետային աջակցության վարկ չի վերցնելու։ Մեր ծախսերն ամբողջությամբ ապահովելու ենք մեր բյուջեի եկամուտներով։ 2019-ին պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշն էականորեն նվազեցրել ենք։ Պատերազմից հետո մենք միջազգային շուկայից 750 մլն եվրոբոնդի թողարկում ենք իրականացրել՝ ՀՀ պատմության համար աննախադեպ ցածր տոկոսով։ Սա նշանակում է՝ միջազգային հանրությունը վստահում է մեր կառավարությանը և մեր երկրին»,-ասաց նա՝ ընդգծելով, որ պարտքի թեմայից պետք չէ վախենալ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել