Հայաստանն ու Արցախը հետևողականորեն ոչնչացնող ծաղրածուն որոշել էր ԱԺ-ում խոսել իր կառավարության ձեռքբերումների մասին և, որպես այդպիսին, ծավալուն անդրադարձ կատարեց Սևանա լճի մակարդակի բարձրացմանը` պնդելով, որ իրենք արձանագրել են վերջին վաթսուն տարվա համար լճի պատմական ռեկորդային մակարդակ...
Սույն պնդմամբ անմիջապես արձանագրվեց հիմարացման հերթական փորձ-ռեկորդը, ինչպես նաև ապուշության ու տգիտության պետական և մասնավոր` նիկոլական անձնական ռեկորդը...
Այսպես. ծաղրածուի կառավարման եռամյա ժամկետում (2018-2021թթ. մայիս) Սևանա լճի մակարդակը բարձրացվել է 15 սմ-ից էլ պակաս, իսկ նախկինում, օրինակ միայն մեկ տարում` 2010թ-ին, 47սմ-ով, մինչ այդ էլ` մեկ այլ երեք տարում, 2003-2005թթ-ին` մեկ մետր երեսուն սմ-ով: Հետևաբար` տարրական դպրոցի աշակերտներն անգամ կարող են պնդել, որ շատ ավելի ծանրակշիռ «պատմական» 50 կամ 60-ամյա բացարձակ ռեկորդներ են արձանագրվել նաև անցած մի շարք տարիներին` սույն ծաղրածու-խմբագրի բուռն աճման շրջանում:
Հ.Գ. Երանի երկու տող կարդայիք` ապուշ-ապուշ դուրս տալուց առաջ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել