Armeniasputnik.am-ը գրում է.

Արցախյան բանակցային գործընթացի ու 44-օրյա պատերազմի հանգամանքները պետք է ենթարկվեն ամբողջական ու լիարժեք քննության։ Այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության կողմից երկրորդ անգամ վարչապետի թեկնածու առաջադրված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին։

«Ուզում եմ, որ սա նաև լինի մեր պարտավորությունը (չգիտեմ` նախընտրական, թե ինչ), որ մենք այդ օրակարգն ընդունում ենք բոլոր հնարավոր մանրամասներով։ Վարչապետն էլ պետք է հարցաքննվի, ով անհրաժեշտ է պետք է հարցաքննվի, ես պատրաստ եմ, որովհետև գիտեմ, որ թաքցնելու որևէ բան չունեմ»,– ասաց նա։

Փաշինյանն առաջարկեց, որ նոր խորհրդարանի ամենակարևոր խնդիրներից մեկը լինի 44-օրյա պատերազմի ու բանակցային գործընթացի հանգամանքները քննող հանձնաժողովի ձևավորումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել