Armeniasputnik.am-ը գրում է.

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենային հարվածողը «Մերսեդես» մակնիշի տաքսի է եղել։ «Նիսանի» հետ բախումի հարվածից տաքսին հարվածել էր «Tashir Pizza» պիցցերիայի առաքման ծառայության մոպեդին։ Ավտովթարի ականատեսները Sputnik Արմենիային մանրամասներ են հայտնել:

ДТП у улицы Хоренаци (10 мая 2021). Еревaн
Փաշինյանին ուղեկցող մեքենային հարվածած տաքսին

Ինչպես արդեն հայտնել էինք, Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկում այսօր առավոտյան տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենայի մասնակցությամբ:

Պարզվեց` այդ հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունը նախապես դադարեցվել էր, քանի որ այդ փողոցով պետք է անցներ վարչապետի պաշտոնակատարի ավտոշարասյունը ՝ Փաշինյանին խորհրդարան տեղափոխելու համար։

ДТП у улицы Хоренаци (10 мая 2021). Еревaн

Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան մեքենաներից

Ականատեսների խոսքով` «Մերսեդես» մակնիշի տաքսու վարորդը, ամենայն հավանականությամբ, որոշել է օգտվել ազատ ճանապարհներից և արագ անցնել: Արդյունքում «Նիսանի» վարորդը չի կարողացել ժամանակին արգելակել և բախվել է «Մերսեդեսին»։ Հարվածի ուժից տաքսին բախվել են մոտակայքում գտնվող Tashir Pizza պիցցերիայի առաքման ծառայության մոպեդին, որը կողաշրջվել է։

ДТП у улицы Хоренаци (10 мая 2021). Еревaн

Ավտովթարի հետևանքով տաքսու վարորդը ոտքի վնասվածք է ստացել, իսկ ուղևորին շոկային վիճակում տեղափոխել են Հանրապետական բժշկական կենտրոն։ Ականատեսների խոսքով` նա կոտրվածքներ և լուրջ վնասվածքներ չի ունեցել։

Nissan–ի վարորդի և պիցցայի առաքչի հետ ամեն ինչ նորմալ է։

Դեպքի վայրում երթևեկությունը վերականգնվել է, սակայն ոստիկանության աշխատակիցները շարունակում են աշխատել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել