Starnews.am-ը գրում է.

Սիրուշոյի «Արմատ» հեռուստանախագիծը կրկին եթերում է: Այս նախագծի միջոցով Սիրուշոն ներկայացնում է իր շրջագայությունները եւ դրանց ժամանակ տեղի ունեցած կարեւոր հանդիպումները: 

Սիրուշոն այս անգամ ներկայացրել է Լեհաստանում տեղի ունեցած նկարահանանումները:

Starnews-ն առանձնացրել այն դրվագը, որում Սիրուշոն պատմել է, թե ինչպես է առաջին անգամ հանդիպել Բելլա Քոչարյանին, ով այդ շրջանում Առաջին տիկինն էր: 

Ըստ Սիրուշոյի՝ առաջին անգամ Բելլա Քոչարյանին հանդիպել է Լեհաստանում, ինքը ընդամենը 11 տարեկան էր եւ մասնակցում էր երաժշտական փառատոնի: 

Սիրուշոյի խոսքերով՝ Լեւոնին հանդիպել է միայն տարիներ անց, սակայն Լեհաստանում Բելլա Քոչարյանը նրան ասել է. «Դու այնքան նման ես իմ կրտսեր որդուն»: Ըստ Սիրուշոյի՝ առաջին անգամ Բելլա Քոչարյանին հանդիպել է Լեհաստանում, ինքը ընդամենը 11 տարեկան էր եւ մասնակցում էր երաժշտական փառատոնի:

Սիրուշոյի խոսքերով՝ Լեւոնին հանդիպել է միայն տարիներ անց, սակայն Լեհաստանում Բելլա Քոչարյանը նրան ասել է. «Դու այնքան նման ես իմ կրտսեր որդուն»:
Нет описания.

Ապա այդ շրջանի առաջին տիկինը հավելել է, որ նմանեցնում է նրանց նաեւ ոճով:

Ուշագրավն այն է, որ Սիրուշոն այդ շրջանում նույնիսկ չի իմացել, որ Բելլա եւ Ռոբերտ Քոչարյանները կրտսեր որդի ունեն:

Դիտեք 17։22 րոպեից.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել