Hraparak.am-ը գրում է.

Էդմոն Մարուքյանը նիկոլական տրյուկ է համարում այն, որ ընդդիմադիր ուժերը մամուլով տարածում են, թե իրենք հուշագիր են պատրաստվում ստորագրել, որ ընտրություններից հետո որևէ մեկը կոալիցիա չի կազմի Նիկոլ Փաշինյանի հետ: 

Ըստ նրա` ոչ թե փոշի է նստել այդ մեթոդների վրա, այլ փտել է այդ մեթոդը: Ըստ այդմ, ինքը հիշեցրեց, որ քանիցս հայտարարել է, որ ինքը Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա չի կազմելու:

Նա նաև ասաց, թե տեղեկություններ ունի, թե ինչպես են Փաշինյանի մերձավորների տներում բանակցում, բայց թե ովքեր, քարոզարշավի ընթացքում կասի:

Hraparak.am-ի հարցին` եթե Քոչարյանի ձևավորած կամ ՀՀԿ-Վանեցյան դաշինքը ձևավորեն մեծամասնություն ԱԺ-ում, իրենք կոալիցիա կկազմե՞ն նրանց հետ, Մարուքյանը վստահ ասաց. «Մեծամասություն մենք ենք կազմելու, իրենք էլ պետք է հարմարվեն դրա հետ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել