Tert.am-ը գրում է.

Չգիտեմ՝ ինչքանո՞վ է Սահմանադրությանը համահունչ, որպես նախընտրական դաշինքի նպատակ հայտարարելը ոչ թե գալիք ընտրություններին հաղթանակ տանելը, այլ օրինական ընտրութունների միջոցով ձևավորված իշխանությանը հեռացնելը. այսօր ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն՝ անդրադառնալով Tert.am-ի հարցին, թե երեկ հայտարարվեց «Հայաստան» դաշինքի ձևավորման մասին և մաս կազմող ուժերը Ռոբերտ Քոչարյանի հետ միասին  հռչակագիր ստորագրեցին, որի  հիմնական նպատակը իշխանություններին հեռացնելն է, և նշվեց, որ ձեզ 44 օր ժամանակ է մնացել:

«Ցանկացած ուժ, որ մասնակցում է ընտրություններին, նպատակը պետք է լինի սահմանադրական, և նպատակը պետք է հանգի ընտրություններին հաղթանակ տանելուն: Թող սահմանադրականության տեսանկյունից ուսումնասիրեն դաշինքի նախաձեռնողների այդ հայտարարությունը»,- ավելացրեց նա:

Վլադիմիր Վարդանյանն ավելացրեց, որ իշխանությանը կարող է հեռացնել միայն ժողովուրդը, որովհետև իշխանություն կրողը ժողովուրդն է. «Որևիցե դաշինք որպես քաղաքական նպատակ չի կարող հայտարարել իշխանությանը հեռացնելը: Բոլոր քաղաքական ուժերին մաղթում եմ հաջողություն, որովհետև միայն ընտրությունների միջոցով Հայաստանում կարող է ձևավորվել իշխանություն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել