Զարթնեմ, տեսնեմ ցինիկ անբարոյականության շքերթ ա. նիկոլը Եռաբլուր ա գնացել, շնորհավորել Շուշիի ազատգրման ու Արցախի բանակի կազմավորման 29-ամյակը, այցելել Վազգեն Սարգսյանի ու Զորավար Անդրանիկի շիրիմներին, Եռաբլուրում պոպուլիստական նկար արել...
նիկոլը շատ լավ գիտի, որ էս ամենը կատաղեցնում է նորմալ մարդկանց: Ինքը շատ լավ գիտի, որ հիմա հանգիստ գնում ա Վազգենի շիրիմին, բայց, եթե Վազգենը ողջ լիներ, ինքը հաստատ ողջ չէր լինի:
Բայց եկեք անկեղծ լինենք մեզ հետ. նիկոլը անում ա բոլոր էս անբարոյականությունները, որովհետև մարդիկ դա իրեն թույլ են տալիս:
Ամեն անգամ, երբ կասենք, որ ինքը Եռաբլուր մտնելու իրավունք չունի, ինքը ձեզ ցույց կտա զոհվածի ծնողի, ով պատրաստ ա իր ոտքերը պաչել՝ իր որդուն մահվան ուղարկելու համար:
Ամեն անգամ, երբ կասենք, որ ինքը իրավունք չունի այցելելու Սպարապետի շիրիմին, ինքը մեզ ցույց կտա Սպարապետի եղբոր՝ արամի, իրեն աջակցող հայտարարություններն ու կոչերը:
Ամեն անգամ, երբ մենք կասենք, որ ինքն իրավունք չունի խոսել Շուշիից, ինքը մեզ ցույց կտա Շուշին ազատագրող Կոմանդոսի տղայի հետ ջերմ լուսանկարն ու մեդալը հանձնելու պահը...
նիկոլը չարիք ա, բայց եռակի ու քառակի չարիք են նրան սատարողները, նրան աջակցողները, նրան սնողները: նիկոլը էն սատանեն ա, ով մեզ ամեն օր ցույց ա տալիս մեր հասարակության էն արատավոր շերտերին, որոնց մենք համառորեն չենք ուզում նկատել. վիշտը ծախող ծնողի, եղբորն ուրացող եղբորը, հորը ուրացող որդուն....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել