Tert.am-ը գրում է․

09։25

Եռաբլուր զիվորական պանթեոն է այցելել Նիկոլ Փաշինյանը։ Նախ, Tert.am-ը նկարահանում էր Փաշինյանի այցը, որի ընթացքում նախ Փաշինյանի աշխատակազմը, մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը դիմեցին Tert.am-ի լրագրողին՝ փորձելով կանխել հարցեր տալը Փաշինյանին, այնուհետև հայտնվեցին ոստիկանության ծառայողներ, որոնք արգելեցին Tert.am և News.am լրատվամիջոցներին մոտենալ և լուսաբանել Փաշինյանի` Եռաբլուր այցը։ Միաժամանակ, թույլատրեցին այլ լրատվամիջոցի բարձրանալ դեպի այն հատված, որտեղ Փաշինյանն էր։

Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանի` ոստիկանին տրված հարցին, թե ինչու մեկ այլ լրատվամիջոցի թույլատրում են, իրենց՝ ոչ, ոստիկանն ասաց, թե ծառայություն են իրականացնում. «Դիմեք համապատասխան մարմինների»։

Քիչ անց, քաղաքացիական հագուստով, նաև սպորտային հագուստով անձինք լրագրողին չթույլատրեցին գնալ մեկ այլ ուղղությամբ։

Լրագրող Անի Գևորգյանը նկատեց,որ խոչընդոտում են մասնագիտական գործունեությանն ու իր անգամ ազատ տեղաշարժը։

Լրագրողներին դեպի Փաշինյանի գտնված հատված թույլ չտալու համար ոստիկանության լրացուցիչ ուժեր բերվեցին, նրանց խոչընդոտում էր նաև Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը` անվտանգության աշխատակիցների հետ միասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել