Tert.am-ը գրում է․

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձավ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, երբ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունեցող Մարիա Կարապետյանի քննադատությանը Թաթոյանի արձագանքից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դահլիճում ՄԻՊ-ի հետ պարզաբանել էր հարցը։

«Ցանկություն չունեմ անդրադառնալու, ԱԺ նախագահը իր անհամաձայնությունը կամ դժգոհությունն էր հայտնում, և ես ասեցի, որ անհատ պատգամավորների խոսքը և այլն ամբողջը կախված էր վերջին՝ խմբակցության անունից ելույթից։ Ստացվում էր, որ դրական ապահովելու շղարշը կար, բայց քաղաքական իշխանության իրական դիրքորոշումը բոլորովին այլ է»,-ասաց նա։

Արման Թաթոյանն ընդգծեց՝ ոչ ոք չի կարող ասել, թե բոլորը ՄԻՊ-ին գովում էին, բայց ինքը քննադատեց․ «Ես չեմ աշխատում, որ ինչ-որ մեկն ինձ գովա կամ չգովա»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել