Armsport.am-ը գրում է․

Մյունխենի «Բավարիան», որն այսօր ժամանակից շուտ ապահովեց Գերմանիայի չեմպիոնությունը, Բունդեսլիգայի 32-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունել է Մյունխենգլադբախի «Բորուսիային» և 6-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել։

Մյունխենցիների կազմում հեթ-տրիկ է ձևակերպել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին՝ աչքի ընկնելով հանդիպման 2-րդ, 34-րդ և 65-րդ րոպեներին․ վերջին դեպքում Լևանդովսկին անվրեպ է իրացրել 11-մետրանոցը։ Մեկական անգամ էլ խփած գնդակներով աչքի են ընկել Թոմաս Մյուլերը, Կինգսլի Կոմանը և Լերոյ Սանեն։

«Բավարիան» խաղն ավարտել է 10 հոգով․ 75-րդ րոպեին՝ 5-0 հաշվի պայմաններում, ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվել է Տանգի Կուասին։

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնությունն ապահոված «Բավարիան» 32 խաղից հետո 74 միավոր ունի իր ակտիվում։ Մյունխենգլադբախի «Բորուսիան» 46 միավորով 7-րդ տեղում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել