Armsport.am-ը գրում է․

Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Լա լիգայի 35-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ հանդիպումը:

«Մենք խաղում ենք ֆանտաստիկ առաջնությունում, որտեղ 4 թիմեր լավագույն արդյունքն ունեն առջնության վերջնամասում: Մենք եկել էինք Բարսելոնա, որպեսզի խաղանք վճռական ֆուտբոլ:  Թիմը լավ աշխատեց: Մենք պետք է շարունակենք նույն կերպ, որում գտնվում ենք: Այժմ  պետք է  հանգստանանք, իսկ երկուշաբթի օրը պատրաստվենք «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղին», – մարզչի խոսքերն է մեջբերում  AS-ը:

Հիշեցնենք, որ «Ատլետիկոն» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 77 միավորով: «Բարսելոնան» 75 միավորով երկորրդն է: 3-րդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալն» ունի 74 միավոր և այս տուրում հաղթանակ տանելու դեպքում հավասարվելով «Ատլետիկոյին»՝ կգլխավորի մրցաշարային աղյուսակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել