Եվրահանձնաժողովը կոչ է արել Միացյալ Նահանգներին և կորոնավիրուսի պատվաստանյութ արտադրող մյուս երկրներին արտահանել իրենց արտադրանքը, ինչպես անում է Եվրամիությունը: Ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայանը:

Նա ընդգծել է, որ կորոնավիրուսի դեմ եվրոպական արտադրության պատվաստանյութերի շուրջ 50 տոկոսն արտահանվում է 90 երկրներ, այդ թվում և այն երկրներ, որոնք ներառված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVAX ծրագրում, որի նպատակն է պատվաստանյութեր մատակարարեր գլխավորապես աղքատ երկրներին:

Ուրսուլա ֆոն դեր Լայանի խոսքով՝ միայն ավելի մեծ թվով արտադրությունը, արտահանման արգելքների վերացումն ու արդեն իսկ պատվիրված պատվաստանյութերով կիսվելը թույլ կտա արագ պայքար մղել համավարակի դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել