Tert.am-ը գրում է․

ԵՄ անդամ երկրների առաջնորդները մտադիր են ամռանն «աստիճանաբար հեշտացնել» անդրսահմանային ուղևորությունները կորոնավիրուսի դեմ պատվաստման մասին վկայագրի ներմուծման շնորհիվ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը պորտուգալական Պորտու քաղաքում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

«Քննարկումներ ենք ունեցել թվային վկայագրերի հարցով: Հաջորդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիսի 25-ին, ցանկանում ենք վերադառնալ այդ թեմային, որպեսզի հաղթահարենք բարդությունները՝ ազատ տեղաշարժի աստիճանական վերադարձի համար»,- ասել է Միշելը ԵՄ-Հնդկաստան հանդիպման ավարտին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել