Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարը համաշխարհային վարկանիշային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող մրցաշարում 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը որակավորման փուլում կմրցի Մեքսիկայից Սամուել Միգուերասի հետ:

67 կգ քաշային Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակիչում կփորձի գերազանցել նորվեգ Մորտեն Թորեսենին:

87 կգ քաշային Արթուր Շահինյանի առաջին մրցակիցը որակավորման փուլում մոլդովացի Գաբրիել Լուպասկոն է:

Եվ գեր ծանր քաշային Դավիթ Օվասապյանի առաջին հակառակորդը որակավորման փուլում Ուկրաինայից Միկոլա Կուչմին է:

Օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճեն եզրափակիչ հասած մարզիկները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել