Tert.am-ը գրում է.

Թաեքվոնդոյի աշխարհի նախկին չեմպիոն Դեյվ Մեյերսը կորցրել է ոտքը առողջության վատթարացման պատճառով, ինչն ինքը կապում է AstraZeneca դեղանյութով պատվաստման հետ: Այս մասին հայտնում է Mk.ru-ն:

Ինչպես նշում է Daily Star-ը, մարտի 5-ին մարզիկը գրիպի ծանր ախտանիշներ է ունեցել, որին հաջորդել է ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը: Ադենբրուկի հիվանդանոցի բժիշկները 58-ամյա հիվանդի մոտ հայտնաբերել են անհայտ բնույթի վարակ:

Մեյերսն ասել է, որ իրեն թվում էր, թե կարծես ոտքը «պայթելու է»: Բժիշկները ստիպված են եղել շտապ վիրահատել նրան, որի ընթացքում տղամարդու ոտքը հեռացրել են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել