Tert.am-ը գրում է.

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ուրբաթ կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել Արևելյան Երուսաղեմի իրավիճակի վերաբերյալ, որտեղ շարունակվում են բախումները պաղեստինցիների և իսրայելական անվտանգության ուժերի միջև: Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը, գրում է ТАСС-ը:

«Ես ՄԱԿ-ում մեր դեսպանորդին՝ Ռիադ Մանսուրին, հանձնարարել եմ նախաձեռնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ` Երուսաղեմի վերաբերյալ համապատասխան որոշումներ կայացնելու համար: Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը մեր ժողովրդի և մեր սրբությունների դեմ ագրեսիան դադարեցնելու համար ստանձնել ամբողջ պատասխանատվությունը», - գործակալությունը մեջբերում է Աբասի խոսքերը:

Բացի այդ, ըստ WAFA-ի, Պաղեստինի առաջնորդը հանձնարարել է երկրի արտգործնախարար Ռիադ ալ-Մալիքին Արաբական լիգային, Իսլամական համագործակցության կազմակերպությանը և Մարդու իրավունքների խորհրդին կոչ անել «անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Երուսաղեմը պաշտպանելու համար», ինչպես նաև պաշտպանել «պաղեստինցիների իրավունքները և նրանց սրբավայրերը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել