Փարիզի Greven Wax Museum մոմե քանդակների թանգարանը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի երկրպագուներից նրա արձանը գնելու վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ է ստանում, Le Parisien թերթին հղումով գրում է ՏԱՍՍ-ը։

«Թրամփի մոմե արձանը հանելուց հետո (հիմնական ցուցադրությունից) ես բազմաթիվ էլեկտրոնային նամակներ եմ ստացել, ինձ բազմիցս զանգահարել են նրա երկրպագուները։ Ես շատ տարօրինակ եմ համարել արձանը գնելու ցանկությունը»,- թերթին հայտնել է թանգարանի տնօրեն Իվ Դելոմոն։

Նա նշել է, որ ի սկզբանե Թրամփի արձանը տեղափոխվել է նկուղ։

«Այնուհետեւ մենք այն ուղարկեցինք քաղաքից դուրս գտնվող մեր պահեստարան», - հայտնել է նա՝ հավելելով, որ պահեստարանի գտնվելու վայրը խիստ գաղտնի է պահվում, քանի որ այնտեղ են գտնվում հայտնի մարդկանց մի քանի տասնյակ մոմե արձաններ։

ԱՄՆ-ի 45-րդ նախագահի մոմե արձանը թանգարանի պահեստարան է տեղափոխվել գործող նախագահ Ջո Բայդենի հաղթանակից հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել