Armenpress.am-ը գրում է․

Հունգարիայի Ցեգետ քաղաքում մայիսի 12-13-ին կանցկացվի  թիավարության բայդարկա և կանոէ  մրցաձևերի օլիմպիական վարկանիշային  միջազգային մրցաշար: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Մինչ այդ մարզաձևի միջազգային ֆեդերացիան եվրոպական երկրների մարզիկների համար  մայիսի ութից  ուսումնամարզական հավաք կկազմակերպի: Հայաստանից կմասնակցեն մեկտեղանոց կանոէի  ներկայացուցիչ Արա Վիրաբյանը, բայդարկավարներ Էդգար Թությանը և Վլադիմիր Ալավերդյանը: Նրանց մայիսի 11-ին կմիանան բայդարկավար Ռադե Պեդիչը և ավագ մարզիչ Մարտիրոս Շահվալադյանը:  

Օլիմպիական արտոնագիր կստանան առաջին քառյակներում տեղ գտնող թիավարները:

Վարկանիշայինի ավարտից հետո, նույն Ցեգետ քաղաքում, հայ պատվիրակները  կմասնակցեն  մայիսի 15-ին մեկնարկող աշխարհի գավաթի խաղարկությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել