Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և ՊՍԺ-ն հետաքրքրված են «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով։ Այս մասին հայտնում է ESPN-ը։ Գերմանական ակումբը պատրաստ է բանակցություններ վարել, եթե 60 մլն եվրոյի առաջարկ ստանա։

Լևանդովսկին դեռևս չի որոշել, թե որ ակումբում է ցանկանում շարունակել կարիերան։ Նա ցանկանում էր մնալ «Բավարիայում», բայց անգլիական ակումբների կողմից հետաքրքրությունը կարող է նրան ստիպել փոխել որոշումը։ Ռոբերտը կցանկանար իրեն փորձել Անգլիայում։

Լևանդովսկին 2014 թվականից է հանդես գալիս «Բավարիայում»։ Նրա գործող պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել