Pastinfo.am-ը գրում է.

Ադրբեջանցիները անընդհատ առաջ են բերում իրենց սահմանները, քանի որ հասկանում են, օրինական ճանապարհով այս հարցը չի լուծվելու: ԱԱԾ պահեստազորի սպաները մտաոհոգված են, որ ադրբեջանցիներն իրենց դիրքերը ամրապնդում են առանց սահմանների ճշգրտման։

«Նրանք դիրքեր են ամրապնդում, դիրքեր են գրավում մեր լռակյաց համաձայնության և անզորության արդյունքում»,-ասաց ԱԱԾ գնդապետ Միքայել Համբարձումյանը:

Սպաների գնահատմամբ, Սյունիքի մարզում իրականացվող  սահամանագծման աշխատանքերը  զարմանք են առաջացնում այն առումով, որ դա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է: 

«Սովորաբար Սահմանազատման հետ կապված հիմնական աշխատանքը պետք է կատարի ԱԳՆ-ն և Գեոդեզիայի ինստիտուտը»,-ասաց  «ԱԱԾ պահեստազորի սպաների միության» անդամ Կարեն Աբրահամյանը:

Աբրահամյանի խոսքով, մենք այսօրվա դրությամբ, հաշվի առնելով մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ,  չենք կարող սահմանագծում իրականացնել:

«Մենք Ադրբեջանի հետ կկարողանայինք նման աշխատանքներ կատարերլ եթե լիներ միջնորդ պետություն, օրինակ Ռուսաստանի Դաշնությունը: Եթե ուզում ենք արագ ճշտել մեր սահմանները, պետք է դա անենք  միջնորդ երկրի օգնությամբ: Երբ եվրոպական երկրները մտնում էին Եվրոպական միության կազմի մեջ, իրենք իրար միջև որոշակի խնդիրներ ունեին: Այդ ժամանակ, ԵՄ-ն պրոֆեսիոնալ հանձնաժողով էր կազմել, որն օգնել էր սահմանների ճշտման հարցում»,- նկատեց Աբրհամյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել