Armenpress.am-ը գրում է.

Laureus սպորտային ակադեմիան հրապարակել է տարվա լավագույնների անունները համաշխարհային սպորտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակադեմիան ամփոփելով 2020 մրցաշրջանը, տարվա լավագույն մարզիկ է ճանաչել իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալին, ով անցած տարի 13-րդ անգամ նվաճեց «Ռոլան Գարոս»-ի հաղթողի կոչումը:

Լավագույն կին մարզիկը թենիսիստ Նաոմի Օսական է:

Լավագույն թիմն, ըստ ակադեմիայի, Մյունխենի «Բավարիա»-ն է:

Սպորտային ոգեշնչման մրցանակին էլ արժանացել է «Լիվերպուլ»-ի եգիպտացի հարձակվող Մուհամեդ Սալահը:

Laureus մարզաշխարհի մրցանակաբաշխությունը հիմնվել է 1999 թվականին  և աջակցում է Laureus Sport for Good հիմնադրամի աշխատանքներին, որն օժանդակում է ավելի քան 100 համայնքային նախագծերի ավելի քան 40 երկրներում։ Այս ծրագրերը նպատակ ունեն սպորտի ուժն օգտագործել վերջ դնելու բռնությանը, խտրականությանն ու արգելքներին և ապացուցել, որ սպորտն ունի ուժ՝ փոխելու աշխարհը։ «Laureus» անունը ծագել է հունական դափնի բառից, որը համարվում է ատլետիկայում հաղթանակի ավանդական խորհրդանիշ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել