Երևան այցելած ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը շատ պարզ բացատրեց, որ Մոսկվան որևէ առնչություն չունի "Մեղրիի միջանցքի" հետ և որ Նիկոլն ինքն է որոշել այդ միջանցքը տրամադրել թուրքերին՝ Անկարայի և Բաքվի կապն ապահովելու նպատակով...
Ավելին, Լավրովը նաև ակնարկեց, որ ՌԴ-ին բացարձակ ձեռնտու չէ այդ միջանցքի գորյությունը...
Հետաքրքիր է, Նիկոլին երկրպագողները, ժեխը և փթիրը, ինչպես նաև հակառուսական տարրերը շարունակելու են նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի համար մեղադրել Մոսկվային, թե,իբր նա է այդ ամենի հետևում կանգնած...
Հիմա Լավրովը շատ պարզ ասեց, որ "Մեղրիի միջանցքի" հեղինակը Նիկոլն է...Համոզված եմ, քայլիստները ծպտուն չեն հանի, բայց դավաճան Նիկոլին սպասարկողները պրիմիտիվ ստերով և մանիպուլյացիաներով կհամոզեն ազգադավ տականքին երկրպագողներին, որ Նիկոլը ոչ մի մեղք չունի՝ իրեն դա պարտադրում են, համ էլ նախկիններն են մեղավոր...
Հիշեցնեմ, որ 2020 թ-ի ապրիլին նույն Լավրովը բացահայտեց, որ դավաճան Նիկոլը գաղտնի բանակցում է Բաքվի հետ, որին նիկոլականները, ժեխը և փթիրը պատասխանեցին ամենավերջին վիրավորանքներով և հայհոյանհքներով... Իսկ Լավրովը, հայ լինելով, ընդամենը փորձեց իր հայրենակիցներին հասկացնել, թե ինչ վտանգների մեջ ենք մենք... Չհասկացանք...
Թուրք-ադրբեջանական "տրոյական ձի" Նիկոլն ու իր թիմը հիմնվելով տգետ և քաղաքականությունից չհասկացող զանգվածի վրա Հայաստանը տարան խայտառակ պարտության...
Հիմա Մոսկվան Լավրովի միջոցով կրկին մեզ հասկացնում է, որ Նիկոլը դավաճան է... Կրկի՞ն չենք հավատալու... Տգետ զանգվածը սպասում է, որ Պուտինը բառացի է ասելու՞, որ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը դավաճան է... Չի ասի... Դա իրեն պետք չէ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել