Tert.am-ը գրում է.

Tert.am-ը ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հետ զրուցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի հնարավոր վերակենդանացման մասին։ Ըստ նրա՝ լուրջ գործընթացներ կսկսվեն Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ «Անկեղծ պետք է լինենք՝ գուցե ՀՀ արտգործնախարարը փոխվի, Փաշինյանը չլինի, այդ ամենը հիմա անհարմարություն է ստեղծում, այսօր լուրջ բանակցություններ չեն ընթանում»,- ասում է նա։

-Պարո՛ն Տարասով, վերջերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ժամանակ կարևորել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ բանակցությունների վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո։ Ի՞նչ է նշանակում դա, ինչու՞ է Ռուսաստանը ցանկանում, որ կարգավորման ձևաչափը վերակենդանանա։

-Ռուսաստանը երբեք էլ դուրս չի եկել ԵԱՀԿ Մինսկի խմբից, պարզապես նոյեմբերի եռակողմ համաձայնագիրը պետք էր շատ արագ և ինտենսիվորեն կազմել։ Ֆրանսիայի հետ դրա հետ կապված խորհրդակցություններ եղել են, Պուտինը կապվել է Մակրոնի հետ հեռախոսով։ Եվ որքան էլ հետաքրքիր է, այն ստորագրողները երեքն են եղել, Թուրքիան այնտեղ չկա։ Մոսկվան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ արտգործնախարարների մակարդակով էլ է խորհրդակցություններ անցկացրել։ Այնպես որ, չնայած որ մենք այդ համաձայնագիրը ստորագրել ենք, բայց չենք հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու մասին։ Մեր ներկայացուցիչ Իգոր Պոպովը շարունակում է այնտեղ աշխատել, Ռուսաստանը միացել էր Մինսկի խմբի ապրիլի 13-ի հայտարարությանը։

ԵԱՀԿ Մինսկի խումբը հիմա էլ ունի օրակարգը, հիմնախնդրի կարգավորման սկզբունքները մնացել են նույնը, դեռևս պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղ կարգավիճակը։ Հենց այդ հարցերն էլ հիմա համանախագահության շրջանակներում քննարկվում են։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքին, իհարկե, Հայաստանը կողմ է, Ռուսաստանը դեմ չէ, որ այն գործի, Ադրբեջանն է, որ ասում է, թե հիմնախնդիրը կարգավորվել է և ԵԱՀԿ Մինսկի խմբի անհրաժեշտություն չկա։ Այստեղ խնդիրն այն է, որ առանց հակամարտող բոլոր կողմերի համաձայնության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները վերականգնելն անհնար կլինի։ Պետք է մշակել այնպիսի օրակարգ, որը կընդունեն և՛ Բաքուն, և՛ Երևանը։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի ժամանակ էլ այդ հարցն , ամենայն հավանականությամբ, քննարկվել է։ Դա կքննարկվի նաև նրա՝ Բաքու այցի ժամանակ։ Իհարկե, Ռուսաստանին դժվար է համոզելը Բաքվին, որ մասնակից դառնա բանակցային գործընթացին։ Միացյալ Նահանգներն էլ է փորձում համոզել այդ հարցում Բաքվին, բայց նրան դա պետք չէ, հաղթել է պատերազմում։ ԱՄՆ-ում որոշել են 907-րդ բանաձևից հրաժարվել, ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել