Armsport.am-ը գրում է․

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպումներն ավարտված են, ու հեղինակավոր WhoScored կայքը ներկայացրել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստներից կազմված խորհրդանշական հավաքականը։ Հատկանշական է, որ այն կազմված է բացառապես անգլիական թիմերի ֆուտբոլիստներից։

WhoScored-ի վարկածով ՉԼ-ի շաբաթվա լավագույն խաղացողը «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզն է, որի դուբլի շնորհիվ անգլիական թիմը հաղթել է ՊՍԺ-ին։

Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը՝

Էդուարդ Մենդի («Չելսի»), Ալեքսանդր Զինչենկո («Մանչեսթեր Սիթի»), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի»), Անտոնիո Ռյուդիգեր («Չելսի»),  Կայլ Ուոքեր («Մանչեսթեր Սիթի»),  Ֆիլիպ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»), Ն՛Գոլո Կանտե («Չելսի»), Ժորժինյո («Չելսի»), Ռիյադ Մահրեզ («Մանչեսթեր Սիթի»), Տիմո Վերներ («Չելսի»), Կայ Հավերց («Չելսի»)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել