Armsport.am-ը գրում է.

«Բավարիան» դարձել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու գլխավոր  հավակնորդներից մեկը:

Mundo Deportivo-ն հայտնում է, որ նորվեգացու համար պայքարում մյունխենյան ակումբը միացել է «Մանչեսթեր Յունայթեդին», «Մանչեսթեր Սիթիին», «Չելսիին», «Բարսելոնային» ու «Ռեալին»: «Բավարիայի» ապագա գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Հոլանդին տեսնում է որպես Ռոբերտ Լևանդովսկիի հավանական փոխարինող:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լիվերպուլը» դուրս է մնացել նորվեգացու տրանսֆերային մրցավազքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել