Armenpress.am-ը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի որպես առանձին կուսակցություն՝ առանց դաշինքի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դաշինքով չի մասնակցելու ընտրություններին, այլ մասնակցելու է որպես առանձին կուսակցություն»,- ասաց Մակունցը:

ՔՊ-ի ցուցակի հետ կապված հրապարակում դեռ չարեց՝ նշելով, որ մայիսի 10-ից հետո կսկսեն ներկայացնել, թե ցուցակներն ինչ տրամաբանության կլինեն, ովքեր ներգրավված կլինեն: Սակայն նա ասաց. «Նոր մարդիկ կլինեն նախընտրական ցուցակում: Ցուցակը կազմվելու է առաջին հերթին կուսակցությունների մասին օրենքին համապատասխան»:

Անդրադառնալով հարցին՝ գործարարներ կլինե՞ն ցուցակում, Մակունցը չցանկացավ այդ առումով որևէ մեկնաբանություն անել այս պահին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել