Armsport.am-ը գրում է․

Արցախյան պատերազմի ընթացքում արկակոծված Մարտունի քաղաքի մարզադաշտը կվերաբացվի:

«Մայիսի 9-ին վերաբացվելու է ԼՂՀ Մարտունի քաղաքի մարզադաշտը, որը արկակոծվել էր Արցախյան Երկրորդ պատերազմի ընթացքում։ Մարզադաշտի վերաբացման օրը կկայանա Մարտունի-Ճարտար հանդիպումը, որը նվիրված կլինի պատերազմի նահատակներին»,-ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Արցախում ընթացքում է ֆուտբոլի լիգան, որին մասնակցում է 9 թիմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել