ArmLur.am-ը գրում է.

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել երեկ՝ մայիսի 4-ին, Էջմիածին քաղաքում հնչած կրակոցներից: Մասնավորապես ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, իրավապահները քննության ընթացքում պարզել են, որ սպանված երիտասարդը «Դոն Պիպոյի»՝ Արթուր Ասատրյանի քրոջ որդու թիմակիցն է: Արդյունքում իրավապահները բազմաթիվ վարկածների հետ քննում են մեկ վարկած: Մասնավորապես մեզ հասած տեղեկությունների համաձայն,  «Դոն Պիպոյի» քրոջ որդու մտերիմ շրջապատը տարաձայնություններ ունի էջմիածնում հայտնի «Բառեց Հայկազի» թիմի հետ:

Բանն այն է, որ այս սպանությունից ամիսներ առաջ դաժանորեն ծեծի է ենթարկվել «Բառեց Հայկազի» թիմի անդամներից մեկը ու չի բացառվում, որ Հայկազի մտերիմներՆ այդ ծեծի համար վրեժխնդիր են եղել 1992 թվականի ծնված Ռազմիկ Սողոյանից՜ կրակելով նրա մեքենայի ուղղությամբ, ինչի հետևոնքով վերջինիս մահացած տեղափոխել են հիվանդանոց:

Հիշեցննեք, որ մայիսի 4-ին կրակոցներ էին հնչելԱրմավիրի մարզում: Ժամը 22:00-ից 22:10-ի սահմաններում Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել էին ինքնաձիգից արձակված 30-ից ավելի կրակված պարկուճներ, իսկ կրակոցի վայրից մոտ 200 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է վթարված Hyundai Elantra ավտոմեքենան, որի մեջ եզել էր սպանված երիտասարդը եւ ես մեկ անձ, Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ի դեպ Էջմիածնում, ըստ Էջմիածնում տարածված լուրեր, եթե իրավապահները կոնկրետ քայլեր չիրականացնեն, ապա վենդետան անխուափելի կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել