Tert.am-ը գրում է.

Ինձ վերաբերող գրառման մասով գործը հարուցվել է ՔՕ 164-րդ հոդվածի հատկանիշներով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց լրագրող Անի Գևորգյանը՝ նշելով, որ քրեական գործի շրջանակներում նրան փոխանցվել է միայն տուժող ճանաչվելու որոշումը:

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դատարան էր դիմել այն բանից հետո, երբ լրագրող Անի Գևորգյանը հայտարարել էր, թե կարծում է՝ իր և իր մանկահասակ երեխայի հասցեին սոցցանցով կատարված սպառնալիքների հետևում Ալեն Սիմոնյանն է կանգնած:

Ալեն Սիմոնյանը հայտարարել էր՝ պատրաստ է զրպարտչական հայտարարության կապակցությամբ  դատարանում իր իրավունքները պաշտպանել ու պատասխանատվության ենթարկել իրեն արատավորող և կեղծ տեղեկատվություն տարածող անձանց:

Անի Գևորգյանը նշեց, որ ըստ հոդվածի՝ նշանակում է, որ քրեական գործը հարուցվել է մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու մասով: «Մենք ակնկալում էինք, որ պետք է դիտարկվեր նաև մտերիմ անձանց նկատմամբ սպառնալիք հնչեցնելը, բայց մանրամասնեցին, որ այստեղ խնդիրը սուբյեկտիվ և օբյեկտիվ ընկալման մեջ է, նաև սպառնալիքը իրականում կամ սոցցանցում հնչեցնելու մեջ է, այսինքն, եթե իմ երեխային կամ ինձ սպառնային իրական կյանքում՝ մեր կողքին լինելով, այդ դեպքում սա կլիներ առավել շոշափելի»,– ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել