Hraparak.am-ը գրում է.

Այս պահին մեկնարկել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության համագումարը: Դահլիճը բազմամարդ է, քիչ անց բացման խոսքով հանդես կգա կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը: Մինչ այդ Սյունյանց թեմի առաջնորդն իր օրհնության խոսքը կասի: 

Համագումարին ներկա են նաև քաղաքական դաշտի այլ ներկայացուցիչներ, օրինակ` Միքայել Մինասյանի թեմակիցներ Արա Սաղաթելյանն ու Արման Սաղաթելյանը, ԲՀԿ-ից հեռացած անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նրանք Hraparak.am-ին ասացին, որ որպես հրավիրյալ են այստեղ, ոչ` կուսակցական:

Այստեղ է նաև ԱԺ անկախ պատգամավոր, սյունեցի Աննա Գրիգորյանը, որն այսօր հայտարարեց, որ անդամակցում է «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել