News.am-ը գրում է.

Երբ իշխանությունները հայտարարեցին, որ ընտրություններ չեն լինելու, այդ նույն մարդիկ ասացին՝ սրանք վախում են գնան ընտրությունների, եւ հայհոյախառն ելույթներ սկսվեցին, իսկ երբ լոբինգով զիջումներով համոզեցինք, որ ընտրությունները լինեն, հիմա էլ ասում են՝ ընտրությունները մի արեք, տապալեք, եթե չեք տապալում, ընդդիմություն չեք: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի հայտարարությանը, ով կոչ էր անում ԱԺ ընդդիմադիր ուժերին վարչապետի թեկնածու առաջադրել եւ թույլ չտալ, որ բանը հասնի ընտրությունների:

«Էդգար Ղազարյանին ես շատ լավ ճանաչում եմ: Ինքը նախ պետք է իրեն հաշիվ տա, թե ինչ է խոսում իմ մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրար ճանաչում ենք: Երկրորդ, թող Էդգարև Ղազարյանը եւ իր ներկայացրած ուժը ասի՝ էս ինչ  Սահմանադրություն են գրել, որ էս երկիրն էս վիճակում է: Ներողություն խնդրե՞լ են դրա համար, թե ոչ: ներողություն խնդրե՞լ են նրա համար, որ այս ցիրկով պետք է բոլորս անցնենք, որ ընտրությունների գնանք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել